Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 2. Ապարան համայնքի 2023 թ բյուջեի ֆոնդային և վարչական մասերի ծախսային հոդվածներում ավելացումներ և պակասեցումներ կատարելու և Ապարան համայնքի ավագանու 20.12.2022թ. N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Ս. Շերիկյան)
3. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ և Շողակն գյուղերի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) |