Ղեկավարվելով Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 10.10.2019 թ N 1422-Ն որոշման 1-ին մաի 6-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով չնախատեսված այլ իրավիճակը, ելնելով գնման այլ ձևերի կիրառման ժամկետի սղությունից ու անհնարինությունից, ինչպես նաև գնվող ապրանքների բազմազանության հանգամանքից.
Ապարան համայնքի ավագանին որոշում է 1.Ապարան համայնքի բյուջեի մարզամշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ընդհանուր ծախսերից մինչև 40.000.000 միլիոն ՀՀ դրամ հատկացնել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման, Ապարանի հերոսամարտի 107-ամյակին և Ապարան քաղաքի օրվան նվիրված տոնակատարության նախապատրաստման և անցկացման նպատակին՝ համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի կողմից ներկայացված նախահաշվին համապատասխան: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ անհրաժեշտությունից և իրավիճակային հանգամանքներից ելնելով, տոնակատարությունը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ բազմատեսակ ապրանքները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու սկզբունքով: 3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Հ. Մկրտչյանի վրա: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |