Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասինՙՙ ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետեր և 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետերի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Ապարանի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ/ 2024թ. կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի: 2. Հաստատել Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմերի 2024թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն` №№ – 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 հավելվածների: 3. Հաստատել Ապարան համայնքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի ժամկետային և պայմանագրային աշխատողների 2024թ. թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և հաստիքների տեղաբշխման ցուցակները՝ համաձայն N 9/1, 9/2, 9/3 հավելվածների: 4. Թույլատրել համայնքի ղեկավարին` 2024թ. ընթացքում խիստ անհրաժեշտության և ֆինանսական հնարավորության դեպքում՝ ա) կատարելու հաստիքների վերադասավորում ՀՈԱԿ–ների միջև: բ) կատարելու հաստիքային մեկ միավորից պակաս հաստիքի չափի ավելացում՝ առավելագույնը 0,25 հաստիքային միավորի չափով: գ/ ՀՈԱԿ–ները լրացուցիչ համալրել պայմանագրային մինչև 5 աշխատողներով: 5. Որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թ հունվարի 1-ից: |