Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 76
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքացի Ալեքսանդր Համբարձումի Հակոբյանի 10.12.2024 Թ N 8224 դիմումը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀԱՅԲՆԱԿԿՈՄՏՀՍ տեխնիկական գույքագրման վարչության Ապարանի տեղամասի կողմից սեփականության վկայագրով 1-896 գրանցման գրքում հաշվառված ավտոտնակի հողհատկացման հիմքերը վերականգնելու և ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու վերաբերյալ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Բաղրամյան փողոց 49/2 հասցում գտնվող Ալեքսանդր Համբարձումի Հակոբյանի անվամբ հաշվառված ավտոտնակի հողհատկացման հիմքերի վերականգնման և ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը՝ համաձայն աղյուսակի:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխվում են Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխանեցնելու և ավտոտնակի հողհատկացման հիմքերը վերականգնելու նպատակով:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ներառել 2025 թ հողային հաշվեկշռում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

Աղյուսակ

հ/հ

Ծածկագիրը

 

 

Մակերեսը/հա

 

առկա նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը

Նպատակային և գործառնական նշանակությունը ըստ բնակավայրի գոտեվորման հատակագծի

Փոփոխվող նպատակային և գործառնական նշանակությունը

Ծանոթու-

թյուն

1

02-002-0064-0046

0.00364

Հատուկ պահպանվող հողերի ՝ պատմական և մշակութային նշանակության

Բնակավայրերի Բնակելի կառուցապատման

Բնակավայրերի Բնակելի կառուցապատման

Ավտոտնակի հողհատկացման և հիմքերի վերականգ

ման նպատակով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner