Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի կողմից <<ԵԽ միջհամայնքային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրության>> դրամաշնորհային ծրագրով տրամադրված 2,400.0 հազ. դրամ ֆինանսավորումը, Գերմանիայի միջազգային համագործակցության կողմից <<Թափոնների կառավարման համակարգի ներդրումային>> դրամաշնորհային ծրագրով տրամադրված 8,675.0 հազ՚ դրամ ֆինանսավորումը և Գերմանիայի միջազգային համագործակցության կողմի <<Ապարան և Ծաղկահովիտ համայնքների սոցիալական ծառայությունների բարելավմանն>> ուղղված դրամաշնորհային ծրագրով տրամադրված 1,672.142 հազ. դրամ ֆինանսավորումը. Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի 2024 թ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) Ապարան համայնքի 2024թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1. Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 8,675.0 հզ դրամ և Ֆոնդային բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարության բնահավառի 5112 հոդվածը ավելացնել 8,675.0 հզ. դրամ: 2. Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 1,672.142 հզ դրամ և ֆոնդային բյուջեի ծախսային մասի ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր բնագավառի 5129 հոդվածը ավելացնել 1,672.142 հզ. դրամ: 3. Վարչական բյուջեի եկամուտների մասում ավելացնել 2,400.0 հզ․դրամ և վարչական բյուջեի ծախսային մասի ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր բնագավառի 4239 հոդվածը ավելացնել 2,400.0հզ.դրամ: բ. Ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել ավելացում և պակասեցում 20,789.703 հազ դրամ հետևյալ բնագավառում՝ 1. Արտաքին լուսավորություն բնագավառի նախահաշվի 5113 հոդվածին ավելացնել 20,789.703 հազ. դրամ։ 1. Ապարանի ճանապարհային տրանսպորտ բնագավառի նախահաշվի 5113 հոդվածից պակասեցնել 20,789.703 հազ. դրամով 2.<<Ապարան համայնքի 2024 թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թվականի N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների: |