Հիմք ընդունելով ՀՀ <<Գնումների մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Ապարան համայնքի ղեկավարի տեղակալի 07.03.2024 թվականի զեկուցագիրը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Դադարեցնել Ապարանի համայնքապետարանի կողմից 04.03.2024 թվականին Ապարան համայնքի Ապարան քաղաքի ժամանակակից արվեստի քանդակների պուրակի բարեկարգման և պանթեոն մոտեցնող ճեմուղու կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-16/24 ծածկագրով (15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պայմաններով) հայտարարված մրցույթով ձեռք բերվող աշխատանքների գնման պահանջը համաձայն <<Գնումների մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: 2. Ընդգրկել Ապարան քաղաքի ժամանակակից արվեստի քանդակների պուրակի բարեկարգման և պանթեոն մոտեցնող ճեմուղու կառուցման աշխատանքները 2025թվականին սուբվենցիոն ծրագրերում: 3. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնին գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: |