Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17.06.2022թ. թիվ 2-26 եզրակացություները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը: 2.Միկրոռեգիոնալ մակարդակի համակգված տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունը համարել փոփոխված ,,Քաղաքաշինության մասին,, ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի պահանջների ապահովման պայմանով և հողերի նպատակային ու գործառնական նշանակությունների փոփոխման/տրանսֆորմացիա/ և նրանում սահմանված կառուցապատման փուլերի համապատասխան: 3.Կառուցապատման հետագա գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: |