Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 696Ա

ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ Ք. ԱՊԱՐԱՆ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով  և հաշվի առնելով, որ  կառույցը չի  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով  սահմանված պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնք Ապարան ք. Ապարան Մ. Բաղրամյան փողոց թիվ 6/1 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող (21.3 քմ ներքին) 26.1 քմ արտաքին մակերեսով  ավտոտնակը  և 0.00261 հա  հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Գայանե Կարապետի Սարգսյանին:
2.Գրավոր առաջարկություն ներկայացնել Գայանե Կարապետի Սարգսյանին՝ սույն կարգի 35 կետի դ ենթակետի համաձայն սեփականության իրավունքով ձեռք բերելու 26.1 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ-ի համար վճարելով 1000x10x0.1422=1422դրամ, ընդամենը՝ 37.115 դրամ, նշված գումարին հավելվում է նաև տվյալ միավորի  նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացրած  վճարները, ընդամենը՝ 33.000դրամ, ընդհանուր վաճառքի գինը 70.115՝ դրամ  և ավտոտնակի համար առանձնացված 0.00261 հա  հողամասը՝ 1քմ-ի համար վճարելով կադաստրային արժեքը՝ 1877.7 դրամ, ընդամենը՝ 49.008 դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան