Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2024 թվականի N 691Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼԻ ՀԱԽԵՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ԳՆՎԱԾ 0.034ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Նկատի  ունենալով , որ  ս/թ  հուլիսի 22-ին   Ապարանի  համայնքապետարանում  կայացած  աճուրդ  վաճառքի  արդյունքում Դավիթ Հախեյանը ճանաչվել է  Ապարան համայնք  գյուղ Արայի 1-ին փողոց թիվ 58/1 հասցեում գտնվող, 02-018-0005-0020 ծածկագրով հողամասի հաղթող.                                           
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Տեղական Ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ  ենթակետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ  ենթակետի պահանջներով.

               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վաճառել Դավիթ Հախեյանին Ապարան համայնք գյուղ Արայի 1-ին փողոց թիվ 58/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատան 0.034 հա հողամասը, ծածկագիր 02-018-0005-0020:
2. Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3. Պարտավորեցնել սեփականատիրոջը հատկացված հողամասն օգտագործել միայն սույն որոշմամբ սահմանված նպատակներով և պայմաններով :
4.Աշխատակազմի քարտուղարին`կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2024թ. հուլիսի  23
  ք. Ապարան