Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2024 թվականի N 695Ա

ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ    

Հիմք ընդունելով քաղաքացի Իշխան Ջանիբեկի Մխիթարյանի՝ հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը  ճանաչելու մասին  գրավոր դիմումը, և ղեկավարվելով 2002թ. ՀՕ-510-Ն << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>>  ՀՀ  օրենքի  7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով  այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները.

                                                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել Իշխան Ջանիբեկի Մխիթարյանի /ծնված 1961թ/, Գայանե Պարույրի Մխիթարյանի /ծնված 1967թ/, Հրայր Իշխանի Մխիթարյանի /ծնված 1983թ/, Գարիկ Իշխանի Մխիթարյանի /ծնված 1985թ/ սեփականության իրավունքը Արագածոտնի մարզ Ապարան համայնք Ջրամբար գյուղում գտնվող փաստացի օգտագործվող 02-091-0044-0013 կադաստրային ծածկագրով 0.25635հա հողամասի նկատմամբ:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2024թ. հուլիսի  23
  ք. Ապարան