Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 511Ա

ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՏՄԱՄԲ ԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով քաղաքացի Ռաֆիկ Հովհաննեսի Միքայելյանի հատկացումից ավել օգտագործվող հողամասի և բնակելի տան օրինականությունը ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկացված հողամասի չափը կազմում է 0.08հա, իսկ հողամասում առկա բնակելի տունը կառուցվել է 1990թ, և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, 2002թ. ՀՕ-510-Ն << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, իսկ բնակելի տունը չի հակասում քաղաքաշինական նորմերին.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Ճանաչել Ռաֆիկ Հովհաննեսի Միքայելյանի սեփականության իրավունքը Արագածոտնի մարզ Ապարան համայնք ք. Ապարան Ա. Գրիբոյեդովի փողոց, 2-րդ փակուղի, 7 բնակելի տուն հասցեում գտնվող հատկացումից մինչև 20% ավել օգտագործվող 0.015հա հողամասի նկատմամբ:
2.Ռաֆիկ Հովհաննեսի Միքայելյանի հողմից կառուցված 02-002-0122-0017 ծածկագրով Արագածոտնի մարզ Ապարան համայնք ք. Ապարան Ա. Գրիբոյեդովի փողոց, 2-րդ փակուղի, 7 բնակելի տուն հասցեում գտնվող 1990թ. կառուցված բնակելի տունը համարել օրինական:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան