Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 700Ա

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով ժառանգորդ Վարուժան Գևորգյանի գրավոր դիմումը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի 16-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տունը օրինական ճանաչելու մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու  մասին>> N 912-Ն որոշման  հավելվածի 8, 11 և 22.1-րդ կետերի  պահանջներով, և հաշվի առնելով, որ կառույցները չեն  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցների  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող  շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների  կյանքին և առողջությանը, այդ  կառույցները կառուցված չեն ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքացիական  նորմերի և կանոների խախտումներով ու չեն առաջացնում սերվիտուտ՝

                                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել Վարուժան Առաքելի Գևորգյանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի 16-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող 1993թ.-ին կառուցված բնակելի տունը  օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ նշված շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան