ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2024 թվականի N 688Ա
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ԳՆՎԱԾ 0.08202ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով , որ ս/թ հուլիսի 22-ին Ապարանի համայնքապետարանում կայացած աճուրդ վաճառքի արդյունքում Արսեն Բաղդասարյանը ճանաչվել է Ապարան համայնք գյուղ Արայի 12-րդ փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող, 02-018-0114-0041 ծածկագրով հողամասի հաղթող.
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով , Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վաճառել Արսեն Բաղդասարյանին Ապարան համայնք գյուղ Արայի 12-րդ փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատան 0.08202 հա հողամասը, ծածկագիր 02-018-0114-0041 :
2. Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3. Պարտավորեցնել սեփականատիրոջը հատկացված հողամասն օգտագործել միայն սույն որոշմամբ սահմանված նպատակներով և պայմաններով :
4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2024թ. հուլիսի 23
ք. Ապարան