 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 262Ա
ՎՈԼՈԴՅԱ ՎԱԶԳԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վոլոդյա Խաչատրյանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ գյուղի Արալանջ այգեգործական տարածք 43-րդ թաղամաս 9 հողամաս հասցեում հատկացված այգեգործական հողամասի նկատմամբ հիմքերը վերականգնելու մասին գրավոր դիմումը և նկատի ունենալով, որ Վոլոդյա Խաչատրյանը հանդիսացել է Արալանջ այգեգործական ընկերության անդամ և նրա հատկացվել է այգեգործական հողատարածք՝ համաձայն 21.12.2021թ-ի թիվ Հ-116603 արխիվային տեղեկանքի, սակայն հողամասի չափը նշված չի:
Հաշվի առնելով, որ այդ տարածքներում այգեգործական հողհատկացման չափը եղել է 0.05 հա՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Վերականգնել Վոլոդյա Վազգենի Խաչատրյանին պատկանող Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի Արալանջ այգեգործական տարածք 43-րդ թաղամասի թիվ 9 հասցեում գտնվող 0.05 հա հողամասի հողհատկացման հիմքերը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3.Աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ապարան