 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 209Ա
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 01.06.2006թ. թիվ 1043-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջների.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ապարան համայնքի Ապարան քաղաքի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-002-0047-0016 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00615 հա մակերեսով բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրերի հասարակական կառուցապատման և կատարել պետական գրանցում համաձայն հաստատված հատակագծերի/կցվում է/:
2.Անշարժ գույքին տրամադրել հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, քաղաք Ապարան, Մ.Բաղրամյան փողոց թիվ 9/8:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Աշխատակազմի քարտուղարին՝կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
2025թ. մարտի 20
ք. Ապարան