Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 264Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ 14.87ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն ,, Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի և ղեկավարվելով  Ապարան համայնքի ավագանու 27 ապրիլի 2022թ. թիվ 56-Ա որոշումով.

 

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ապարան համայնքի Արագած գյուղի մշակույթի տան շենքի 1-ին հարկից Սպարտակ Ավետիքի Բեյբությանին վարձակալությամբ տրամադրել 14.87 քմ տարածք /1 սենյակ/ առանց մրցույթի 1 տարի ժամանակով՝ ճանապարհային երթևեկության կանոնների դասընթացներ անցկացնելու համար:
2.Հաստատել ամսեկան վճարի չափը՝ 7435 ՀՀ դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան