Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 207Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 01.06.2006թ. թիվ 1043-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջների.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Ապարան համայնքի Արայի գյուղի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-018-0006-0039 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,03714 հա մակերեսով բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրերի բնակելի կառուցապատման և կատարել պետական գրանցում համաձայն հաստատված հատակագծերի/կցվում է/:
2.Անշարժ գույքին տրամադրել հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, գյուղ Արայի 1-ին փողոց թիվ 55/4:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Աշխատակազմի քարտուղարին՝կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

2025թ. մարտի  20
  ք. Ապարան