Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 535Ա

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐՆՋԱՏԱՓ ԳՅՈՒՂԻ ԱՐԱԼԱՆՋ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ 23-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅԱԿ ՍՏԵՓԱՆԻ ԱՇԻԿՅԱՆԻ ԵՎ ԱՍՏՂԻԿ ԳԻՍԱԿԻ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Համայակ Աշիկյանի և Աստղիկ Ոսկերչյանի համատեղ գրավոր դիմումը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ենրջատափ գյուղի Արալանջ այգեգործական տարածք 23-րդ թաղամաս թիվ 15  հասցեում գտնվող պարիսպը օրինական ճանաչելու մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու  մասին>> N 912-Ն որոշման  հավելվածի 8, 11 և 22.1-րդ կետերի  պահանջներով, և հաշվի առնելով, որ կառույցները չեն  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցների  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող  շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների  կյանքին և առողջությանը, այդ  կառույցները կառուցված չեն ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքացիական  նորմերի և կանոների խախտումներով ու չեն առաջացնում սերվիտուտ՝

                                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել Համայակ Ստեփանի Աշիկյանի և Աստղիկ Գիսակի Ոսկերչյանի Արագածոտնի մարզ Ապարան համայնքի Երնջատափ գյուղի Արալանջ այգեգործական տարածք 23-րդ թաղամաս թիվ 15 հասցեում գտնվող 1992թ.-ին կառուցված պարիսպը օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ նշված շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան