Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 545Ա

ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ Ք. ԱՊԱՐԱՆ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/76 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով և հաշվի առնելով, որ  կառույցը չի  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով  սահմանված պայմաններին.

                                                                                                                 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1.Համայնք Ապարան ք. Ապարան Մ. Բաղրամյան  փողոց թիվ 4/76 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող (27.56 քմ ներքին) 34.8 քմ արտաքին մակերեսով  ավտոտնակը և 0.00348 հա  հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Գարիկ Լենդրուշի Բաղդասարյանին:
2.Գրավոր առաջարկություն ներկայացնել Գարիկ Լենդրուշի Բաղդասարյանին՝ սույն կարգի 35 կետի դ ենթակետի համաձայն սեփականության իրավունքով ձեռք բերելու 34.8քմ արտաքին մակերեսով  ավտոտնակը՝ 1քմ-ի համար վճարելով 1000x10x0.1209=1209 դրամ, ընդամենը՝ 42.074 դրամ, նշված գումարին հավելվում է նաև տվյալ միավորի  նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացրած  վճարները, ընդամենը՝ 43500 դրամ, ընդհանուր վաճառքի գինը՝ 85.574 դրամ և ավտոտնակի համար առանձնացված 0.00348 հա  հողամասը՝ 1 քմ-ի համար վճարելով կադաստրային արժեքը՝ 1221 դրամ, ընդամենը՝ 42.291 դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան