ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2024 թվականի N 693Ա
ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍԻ ՔԵՇԻՇՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ԳՆՎԱԾ 0.33544 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով , որ ս/թ հուլիսի 22-ին Ապարանի համայնքապետարանում կայացած աճուրդ վաճառքի արդյունքում Կարեն Քեշիշյանը ճանաչվել է Ապարան համայնք գյուղ Վարդենիս 1-ին փողոց թիվ 63/1 հասցեում գտնվող, 02-101-0120-0090 ծածկագրով հողամասի հաղթող.
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով , Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վաճառել Կարեն Ավետիսի Քեշիշյանին Ապարան համայնք գյուղ Վարդենիս 1-ին փողոց թիվ 63/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական 0.33544 հա հողամասը, ծածկագիր 02-101-0120-0090:
2. Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3. Պարտավորեցնել սեփականատիրոջը հատկացված հողամասն օգտագործել միայն սույն որոշմամբ սահմանված նպատակներով և պայմաններով :
4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2024թ. հուլիսի 23
ք. Ապարան