Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2024 թվականի N 694Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ՀԱՄԼԵՏԻ ԱԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ԳՆՎԱԾ 0.17212 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Նկատի  ունենալով , որ  ս/թ  հուլիսի 22-ին   Ապարանի  համայնքապետարանում  կայացած  աճուրդ  վաճառքի  արդյունքում Արմեն Ալոյանը ճանաչվել է  Ապարան համայնք  գյուղ Արայի  11-րդ  փողոց 1-ին փակուղի թիվ 1/2 հասցեում գտնվող, 02-018-0110-0058 ծածկագրով հողամասի հաղթող.                                              
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով , Տեղական Ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ  ենթակետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ  ենթակետի պահանջներով. 

   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վաճառել Արմեն Համլետի Ալոյանին Ապարան համայնք գյուղ Արայի 11-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 1/2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական 0.17212 հա հողամասը, ծածկագիր 02-018-0110-0058:
2. Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3. Պարտավորեցնել սեփականատիրոջը հատկացված հողամասն օգտագործել միայն սույն որոշմամբ սահմանված նպատակներով և պայմաններով:
4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2024թ. հուլիսի  23
  ք. Ապարան