Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 16.08.2021թ-ի թիվ 1/փ-248 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է`
1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական սահմաներում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող / ծածկագիր 02-002-0080-0030/ 2.23933 հա հատուկ նշանակության հողամասը փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Ընդունել ի գիտություն, որ 13.06.2019թ ՀՀ կառավարության թիվ 750-Ա որոշմամբ անշարժ գույքը՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ,,Հայաստանի ազգային ագրարային համալսարան,, հիմնադրամին՝ Ապարանում մասնաճյուղ հիմնելու նպատակով:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում:
4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2022թ հողային հաշվեկշկում:
5. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: