|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2022 թվականի N 127Ա |
«ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ․ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ /ՏԱՊ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022Թ N 04-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 82-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով 2023թ սուբվենցիոն ծրագրերի նախագծերը 2022թ-ին ներկայացվելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման պահանջների ապահովման ուղղությամբ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. «Ապարան համայնքի 2022թ․ տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» համայնքի ավագանու 27.01.2022թ N 04-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) ՏԱՊ ծրագրերի ներդրումներ բաժնի << նախագծային աշխատանքների ձեռքբերում>>1-ին տողում նշված 4.000.0 թիվը փոխարինել 21.000,0 թվով: բ) ՏԱՊ ծրագրի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 4-րդ բաժնի 10-րդ տողում նշված 26.000.0 թիվը փոխարինել 9.000,0 թվով: |
Կողմ -13 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|