|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 սեպտեմբերի 2024 թվականի N 785Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻՇԱ ԱՂՎԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ԳՆՎԱԾ 0.09987 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Նկատի ունենալով , որ ս/թ սեպտեմբերի 03-ին Ապարանի համայնքապետարանում կայացած աճուրդ վաճառքի արդյունքում Գրիշա Սարգսյանը ճանաչվել է Ապարան համայնք գյուղ Արագած 8-րդ փողոց թիվ 16/2 հասցեում գտնվող, 02-015-0078-0106 ծածկագրով հողամասի հաղթող. Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Վաճառել Գրիշա Աղվանի Սարգսյանին Ապարան համայնք գյուղ Արագած 8-րդ փողոց թիվ 16/2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական 0.09987հա հողամասը, ծածկագիր 02-015-0078-0106: 2. Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում: 3. Պարտավորեցնել սեփականատիրոջը հատկացված հողամասն օգտագործել միայն սույն որոշմամբ սահմանված նպատակներով և պայմաններով : 4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|