Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.11.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

17.11.25 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի´ ուսանողներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր մենք նշում ենք երիտասարդության ուժի, մտքի ճկունության և ապագան ձևավորելու մեծ կամքը խորհրդանշող մարդկանց օրը։ Դուք եք մեր համայնքի վաղվա մասնագետները, նախաձեռնողները և առաջնորդները։ Ձեր ամեն օրը գիտելիքի ճանապարհին ակնհայտ ներդրում է ոչ միայն Ձեր սեփական զարգացման համար, այլ նաև մեր համայնքի ու երկրի ապագայի մեջ։ Ձեր ջանասիրությունն ու ազատ մտածողությունը մեզ բոլորիս ներշնչում են հավատալ, որ Ապարանն ունի լուսավոր և կայուն ապագա։ Թող ձեր ուսումնառության ուղին լինի լի նոր բացահայտումներով և հաջողություններով:
Շնորհավոր Ուսանողի միջազգային օր։ 🎉📚
10.11.25 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Այսօր` նոյեմբերի 10-ին, Հայաստանում նշվում է ՏԻՄ աշխատակիցների տոնը։
Սիրելի' գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տոնի կապակցությամբ։Մեր գործը կոչված է ծառայելու համայնքին, բնակչությանը։ Մեր միասնական ջանքերի և համագործակցության շնորհիվ ստեղծել ենք բարեկարգ, գեղեցիկ, հզոր և օրինակելի համայնք։Սիրելի գործընկերներ, մաղթում եմ բոլորիս առավել արդյունավետ աշխատանք, անսպառ եռանդ և երբեք չմարող ոգևորություն՝ հանուն մեր սիրելի համայնքի բարեկեցության։
Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում նվիրված աշխատանքի համար:

05.11.25 ԱՊԱՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԶԲՈՍԱՅԳԻ
Ապարանի համայնքապետարանի հարևանությամբ սկսվել է նոր ու ժամանակակից զբոսայգու կառուցումը, որը խոստանում է դառնալ քաղաքի նոր զարկերակը։ Այս տարածքը վերածվելու է կանաչ, հարմարավետ և ընտանեկան հանգստի գոտու, որտեղ յուրաքանչյուր ապարանցի և հյուր կկարողանա վայելել հանգիստը՝ մաքուր օդում, հարմարավետ միջավայրում:
03.11.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապարան համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ պետության կողմից անվճար տրամադրվում է <<Բրոմիցիդ-ֆլյուիդ>> տեսակի մկնասպան թունանյութ` մկնանման կրծողների դեմ պայքարի համար։ Մկնանման կրծողների🐀 դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է նախարարության կողմից հատկացված թունանյութով պատրաստել թունավորված գրավչանյութ։
Մանրամասները՝ հղումում:
https://www.facebook.com/share/v/1BMcMX4oMF/

31.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Ապարան համայնքի հարգելի բնակիչներ,Ս. թ. նոյեմբերի 1-ից մեկնարկելու է 2025 թ. մասնակցային բյուջետավորման նախագծերի քվեարկության փուլը Ապարան համայնքում:Ձեր մասնակցությամբ կարող եք ընտրել այն նախագծերը, որոնք առավել կօգնեն բարելավել համայնքը և կյանքի կոչել կարևոր նախաձեռնություններ։Քվեարկությունը տևելու է 2025թ. նոյեմբերի 1-ից 7-ը ներառյալ։Քվեարկելու ձևերը՝Մուտք aparan.am «Ես եմ» համակարգով (ID քարտ կամ բջջային ID)Գրանցվել կայքում Եթե չունեք «Ես եմ» հաշիվ կամ ID նույնականացում, կարող եք ընտրել «Գրանցվել» տարբերակը՝ լրացնել պարզ տվյալներ և քվեարկել նույն ձևով։Հայտերի հղումը՝ https://aparan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1...Յուրաքանչյուր ձայն կարևոր ... Մանրամասն
30.10.25 ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԾԱՂԿԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է #Ծաղկաշեն բնակավայր՝ տեղում հետևելու իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նա ծանոթացել է ասֆալտապատման ընթացքին, քննարկել է կատարվող աշխատանքների որակն ու ժամկետները:
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները գյուղի բարեկարգման և ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։
Կարեն Եղիազարյանը նշել է, որ համայնքապետարանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ճանապարհների վերանորոգման ու բնակավայրերի բարեկարգման ծրագրերը՝ ապահովելով բնակիչների համար առավել հարմար և անվտանգ միջավայր։

28.10.25 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Այսօր Ապարանի երիտասարդական դահլիճում տեղի ունեցավ Մասնակցային բյուջետավորման հանրային քննարկումը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Այն ամենը, ինչ վերաբերում է սոցիալական աշխատողի առ
Ապարանյան ձմեռ 2023 Aparan
international symposium of Aparan
Ապարան համայնքի ավագանու արտահերթ նիստ 06.06.2022
«Ապարանյան ձմեռ 2023» մարզամշակութային փառատոն
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Խոշորացումից 3 տարի անց
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարա
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner