12.07.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
11.07.25
🇦🇲🇬🇪ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում այսօր մեկնարկեց
հայ-վրացական երիտասարդական հավաքը
|
🇦🇲🇬🇪ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում այսօր մեկնարկեց հայ-վրացական երիտասարդական հավաքը։ Ապարան համայնքի ղեկավար կազմը հյուրընկալեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, Վրաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերին, նախարարության և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին:🤝Հանդիպման ընթացքում ընդգծվեց Ապարանի համայնքապետարանի պատրաստակամությունն ու նախաձեռնողական դերը նման միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում։✅Հավաքի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորություններն ու երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերը։✔️Ապարանի համայնքապետարանը շարունակելու է ակտիվորեն աջակցել նմանատիպ ծրագրերին՝ վստահ լինելով, որ դրանք ...
Մանրամասն |
|
10.07.25
ԱՊԱՐԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ
|
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի` անպարան կախված է Գրիգոր Լուսավորչի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ մեր բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է ԱՊԱՐԱՆ:
|
|
08.07.25
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ
|
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Ապարան համայնքի մի շարք բնակավայրեր` հետևելու բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Համայնքի ղեկավար կազմը ծանոթացել է կատարվող ծրագրերի ընթացքին, զրուցել է շինարարների հետ, լսել նրանց դիտարկումներն ու տվել անհրաժեշտ ցուցումներ։Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքները նպատակ ունեն ստեղծել ժամանակակից, հարմարավետ և գեղագիտական միջավայր ոչ միայն Ապարան քաղաքում, այլև համայնքի բոլոր բնակավայրերում։«Մեր նպատակը համայնքի համահունչ զարգացումն է։ Ամեն աշխատանք պետք է լինի որակյալ, ժամանակին և տեսանելի արդյունքով՝ ի շահ մեր բնակիչների», – նշել է Կարեն Եղիազարյանը։Ապարան համայնքում ...
Մանրամասն |
|
05.07.25
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ:  Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և ,միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է: Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության և հետագա զարգացման երաշխիք` ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության և ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում:
|
|
03.07.25
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՐՈՇ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
|
Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն: Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով: Հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով:
|
|
02.07.25
ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԷ, ԱՅԼ ՍԻՐՈՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Ապարան համայնքում մաքրությունը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հոգատարության և սիրո արտահայտություն մեր բնակավայրերի նկատմամբ։ 👥Մեր թիմն անխոնջ աշխատում է ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, առանց խնայելու ջանք ու էներգիա, որպեսզի մեր շրջակա միջավայրը լինի մաքուր, խնամված և հարմարավետ բոլորի համար։ 🤝Սա սովորական աշխատանք չէ՝ սա նվիրում է մեր համայնքին, մեր բնակիչներին և մեր ապագային։ Մենք վստահ ենք՝ մաքուր միջավայրում է ծնվում ներդաշնակությունը, աճում պատասխանատվությունը և ծաղկում համայնքային միասնականությունը։
|
|
01.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ապարան համայնքի սիրելի՛ բնակիչներ,Շուտով մեկնարկում է «BDG-ն գալիս է մարզեր» կրթական նախագիծը։Այս ծրագիրն իրականացվում է ԲՏԱ նախարարության հետ համատեղ և միտված է կրթության որակի բարձրացմանը նաև Արագածոտնի մարզում։Նախագիծն անվճար է, քանի որ այն ուղղված է բարձրացնելու կրթության հասանելիությունը և օգնելու ձեզ՝ ստանալու ժամանակակից կրթություն։📎 6-շաբաթյա այս նախագիծը բաղկացած է 18 դասից։ Այն իրականացվում է 5 ուղղությամբ՝ Ծրագրավորում, Գրաֆիկ դիզայն, Բլոքչեյն, Մեքենայական ուսուցում և Կիբերանվտանգություն։👆Նախագծին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, մասնավորապես ավագ դպրոցականները և ուսանողները։ Կարող են միանալ նաև նրանք, ովքեր ցանկանում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |