ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1892-1922 թվականներին օսմանյան պետության,այնուհետև երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված հայ ժողովրդի մտադրված սիստեմատիկ ոչնչացումը`ցեղասպանության հետևանքով զոհվեց ավելի քան 2500000 հայ և հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքից: 1915թ. ապրիլի 24-ին Կ.Պոլսում ձերբակալվում և աքսորվում են 600-ից ավելի հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ,բժիշկներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ: Ձերբակալվածների թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, գրողներ` Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: 1914թ. աշնանից և հատկապես 1915թ. գարնանից սկսվում է հայ բնակչության բռնագաղթն ու կոտորածը: Երիտթուրք ջարդարարաները, կատարելով օսմանյան իշխանությունների հրամանները, կոտորում էին հայերին` չխնայելով ոչ կանանց, ոչ երեխաներին: Մինչև 1915թ. վերջը Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներն ամբողջությամբ հայաթափ են լինում, շատ քչերին է հաջողվում փրկվել: Իսկ մի շարք բնակավայրեր հիմնովին ավերվում են: 1915-1916թթ. նահատակվեց 1 200 000 - 1 500 000 հայ։
|