ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետություն /Միջազգային տոն/
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը մասնավորապես տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում։ 09.02.2011թ.-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով որպես Ընտանիքի օր ամրագրվեց մայիսի 15-ը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական եւ հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:
|