02.02.23
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
28.01.23
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, ողջունում և շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Ինչպես տարիներ առաջ, առավել ևս այսօր հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը։ Այս օրը առանձնահատուկ է մեզ համար, քանի որ բանակը մեր ազգային հպարտությունն է, խիզախության և հայ ժողովրդի հարատևության հիմնաքարը, որն իր կազմավորման կարճ ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել։ Լայնամասշտաբ պատերազմների ընթացքում ունեցանք բազում հերոսական դրվագներ: Զինվորների կատարած սխրանքները անպատկերացնելի են։
|
|
28.01.23
ՇՆՈՐՀԱՎՈ'Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
|
Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն։ Հայոց բանակի օրվա կապակցությամբ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, համայնքապետարանի աշխատակիցները, հոգևորականներն ու բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած ապարանցի մարտիկների հիշատակին:
|
|
28.01.23
ՎՈԼԵՅԲՈԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2023
|
Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Արագածի թիվ 1 դպրոցում մեկնարկեց վոլեյբոլի համայնքային առաջնությունը, որին մասնակցում են Արագած, Շենավան, Հարթավան, Ծաղկաշեն, Եղիպատրուշ, Քուչակ, Մելիքգյուղ, Ապարան վարչական տարածքների թիմերը: Առաջնության կազմակերպիչը Ապարանի համայնքապետարանն է:
|
|
27.01.23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապարան համայնքի հարգելի՛ բնակիչներ, Վաղը՝ հունվարի 28-ին՝ ժամը 12:30-ին, Բանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Արագածի թիվ մեկ դպրոցում մեկնարկելու է Ապարան համայնքի վոլեյբոլի առաջնությունը: Ա խումբ՝ Եղիպատրուշ,Շենավան,Հարթավան,Արագած,Ծաղկաշեն Բ խումբ՝Քուչակ,Նիգ-Արագած-1,Ապարան,Մելիքգյուղ,Նիգ-Արագած-2
|
|
26.01.23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապարան համայնքի հարգելի' բնակիչներ, Հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Հայոց բանակի օրվա առթիվ Ապարանի զինվորական գերեզմանոցում տեղի կունենա ծաղկադրման արարողություն և կկատարվի հոգեհանգստի կարգ:
|
|
26.01.23
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը Ավստրալիայի կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը` նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում` մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով: Ծրագրի շահառուները խոցելի կանայք են, որոնց ամուսինները զոհվել են կամ դարձել են հաշմանդամություն ունեցող անձ 2020 թվականի պատերազմի ժամանակ: Ծրագրի դիմումների վերջնաժամկետն է 31.01.2023թ: Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`https://t.ly/xROUk Մասնակցության հայտի հղումն այստեղ`https://t.ly/hyGo Ծրագրի հայտարարության ֆեյսբուքյան հղումը՝ https://tinyurl.com/jvdk4rcp
|
|
25.01.23
ԹԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆ 2023
|
Այսօր` հունվարի 25-ին, Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ սեղանի թենիսի համայնքային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին Արագած, Հարթավան, Ծաղկաշեն, Եղիպատրուշ, Քուչակ, Լուսագյուղ և Ապարան վարչական տարածքներից 2 տարիքային խմբերով 29 մասնակից: Նրանք հանդես եկան երկու տարիքային խմբով։ Մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչվեցին Տղամարդկանց կրտսեր խմբում 1-ին տեղ - Արայիկ Աթոյանը 2-րդ տեղ - Կարապետ Քոչարյանը 3-րդ տեղ - Ռոբերտ Ավանեսովը Տղամարդկանց ավագ խմբում 1-ին տեղ -Անդրանիկ Ավետիսյանը 2-րդ տեղ -Հայկ Մադոյանը 3-րդ տեղ - Հայկ Գրիգորյանը Առաջնության կազմակերպիչը Ապարանի համայնքապետարանն էր
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |