Ապարան համայնքի հարգելի ՛ բնակիչներ,
Մեր համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Ծրագրին մասնակցության նպատակով ձևավորվում է Նախաձեռնող խումբ: Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ խնդրում ենք մասնակցել ս/թ մայիսի 26-ին Ապարանի համայնքապետարանում կայանալիք ժողովին:
Մանրամասների համար կարող եք գրել Mariam_sargsyan97@mail.ru էլեկտրոնային հասցեին: