Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
2022,Նոյեմբեր 2 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ՝ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌ. ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/01/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/02/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

                                         Հավելված
ՀՀ Արագածոտնի  մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 31-ի թիվ 113-Ա որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2024 թվականի մարտի 4-ին ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանի շենքում /ք.Ապարան,Բաղրամյան 26/կանցկացվի մրցույթ ՀՀ Արագածոտնի  մարզի «Ապարանի  կոմունալ ծառայություն»  և «Ապարան համայնքի Արագածի Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնի համար:               
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն՝

  1. բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
    1. Հայաստանի Հանրապետության ,,Աղբահանության մասին ,, ՀՀ  օրենքի և «Մշակույթային օրենսդրության» սահմանված չափանիշները բավարարող անձը.
    2. իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
    3. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
    4. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
    5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
    6. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
    7. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
    8. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմող քաղաքացիները Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝               
դիմում.

1)       մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի.

2)       քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

3)       ինքնակենսագրություն.

4)       անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

5)       տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.

6)       հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի փետրվարի 15-ը մինչև ժամը 18:00-ն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Ապարան, Բաղրամյան 26, հեռ.041414200/:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner