ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ ք. Ապարան Բաղրամյան փողոց թիվ 59/2 հասցեում գտնվող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,005 հա հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 02-002-0103-0071/ կառուցապատման իրավունքով վարձակալության մրցույթ: Մեկնարկային վճարը՝ 100.000 ՀՀ դրամ, Հավելաճի քայլը՝ 5.000 ՀՀ դրամ, ժամկետը՝ 10 տարի: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են՝ հայտ, անձնագիր, մասնակցության համար 10.000 դրամ վճարի անդորրագիր և ստանում մասնակցի վկայական: Գրանցված անձիք վճարում են նախավճար՝ մեկնարկային վճարի 5 %-ի չափով և մրցույթի սկսվելուց 30 րոպե առաջ մրցութային հանձնաժողովի կողմից գրանցվում են:
Մրցույթը կկայանա 2024 թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ժամը՝ 11.00-ին Ապարանի համայնքապետարանում:
Հայտերի ընդունման վերջին ժամկետը՝ 2024 թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ին՝ ներառյալ: