27.08.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
24.08.25
Tour d’Aragats 2025` ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Ապարանի համայնքապետարանը տեսլականը դարձնում է իրականություն։ Ապարանի համայնքապետարանի համար անհնար ոչինչ չկա։ Այսօր արդեն իրողություն է Tour d’Aragats 2025`Արագածի շուրջ սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը, որը հպարտությամբ կյանքի կոչեց Ապարանի համայնքապետարանը։ Ապարանի համայնքապետարանը, հավատալով, որ սպորտը կամքի, տոկունության և միասնականության լեզուն է, ձեռնամուխ եղավ համարձակ նախաձեռնության, որը միավորեց առողջ ապրելակերպը, զբոսաշրջային ներուժը և տարածաշրջանի զարգացման նոր հնարավորությունները։
|
|
19.08.25
TOUR DE ARAGATS 2025 ` ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ
|
2025 Թվականի Օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ին, Ապարան քաղաքից առաջին անգամ կմեկնարկի սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը՝ TOUR DE ARAGATS 2025-ը։ Ապարանի համայնքապետարանը պատրաստվում է մարզական կարևոր և մասշտաբային առաջնությանը: Այսօր Ապարան համայնքի ղեկավար կազմը հանդիպում է ունեցել պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ առաջնության անվտանգությունն ապահովելու նպատակով։   Առջևում սպասվում է մարզական հիշարժան իրադարձություն, որը կնպաստի ինչպես հեծանվասպորտի զարգացմանը, այնպես էլ համայնքի զբոսաշրջային գրավչությանը։
|
|
17.08.25
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ
|
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից՝ ամենահինը: Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
|
|
17.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապարան համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ վաղը`օգոստոսի 19-ին,ժամը 11։00-ին Ապարանում իրականացվելու են շչակների ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ աշխատանքներ Շչակների միջոցով տրվելու է ձայնային ազդանշան` 5 րոպե տևողությամբ։ Խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
17.08.25
ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԴԵՐԱՍԱՆԸ` ԱՊԱՐԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ
|
Ապարան համայնքի սիրելի՛ երիտասարդներ, Ապարանի համայնքապետարանը, բարձր գնահատելով ձեր կարծիքը, իրականացնում է հարցում` տեղեկանալու, թե որ դերասաններին կցանկանայիք տեսնել ապարանյան բեմում`թատերական ներկայացումների ընթացքում։ Ձեր մասնակցությունը շատ կարևոր է։
|
|
14.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապարանի համայնքապետարանն այս անգամ բացօթյա ֆիլմի դիտման է հրավիրում երիտասարդներին։ Վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին սիրով կսպասենք ձեզ Ապարան համայնքի մշակույթի կենտրոնի բակում։ Միասին դիտելու ենք ժամանակակից լավագույն կատակերգություններից մեկը՝ «Բարի օր»-ը։ Խնդրում ենք ներկայանալ բարձր տրամադրությամբ և տաք հագուստով։
|
|
14.08.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ապարան համայնքի սիրելի՜ ուսանողներ, Ապարանի համայնքապետարանը հավաքագրում է 2025-2026թթ. ուսումնական տարվա ուսանողների տվյալները` ճանաչելու, թե ովքեր են մեր համայնքի ուսանողները և, որ բուհերում են սովորում։ Լրացնելով այս կարճ հարցումը` դուք կդառնաք մեր ուսանողական միասնական ցանցի անդամ և կստանաք տեղեկություններ նոր հնարավորությունների, ծրագրերի ու միջոցառումների մասին Հղում այստեղ՝ https://forms.gle/crZdc89vFiE5w4Nb6
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |