16.10.25
Ապարան համայնքի ղեկավար
Կարեն Եղիազարյանի
աշխատանքային այցը Նիգավան
|
Այսօր համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Նիգավան գյուղում։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը լսել է բնակիչների մտահոգությունները, խոսել հուզող խնդիրներից, խմելու ջրի և գյուղի բարեկարգման թեմաներից։ Քննարկումները եղել են անկեղծ ու գործնական: Կարևորվել է բնակիչների մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում։ Կատարվել են դիտարկումներ՝ տեղում գնահատելով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Նման այցերն ամենօրյա աշխատանքի մի մասն են՝ համայնքային կառավարումը դարձնելով առավել բաց, հասանելի:
|
|
16.10.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
15.10.25
ՆԻԳԱՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Համայնքի զարգացման ծրագրերի շրջանակում Նիգավանում մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել ապահով, գունեղ և ժամանակակից միջավայր մեր համայնքի երեխաների հանգստի և ժամանցի համար։ Նոր խաղահրապարակը կլինի մի վայր, որտեղ փոքրիկները կանցկացնեն ուրախ ու հիշարժան պահեր:
|
|
13.10.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-2025 ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄ
|
Այսօր Ապարանի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ մասնակցային բյուջետավորման հայտերի բացման փուլը։Միջոցառման ընթացքում հանձնաժողովի անդամները տեղում բացեցին փակ ծրարները և ծանոթացան ներկայացված առաջարկների բովանդակությանը։ Նրանք առաջարկները գնահատեցին ըստ սահմանված չափանիշների և ձևաչափի։Այն հայտերը, որոնք չէին համապատասխանում սահմանված ձևաչափին, ավտոմատ կերպով մերժվեցին։Ընդհանուր ներկայացվել էր 23 հայտ, որոնցից 20-ն անցան հանրային քննարկման փուլ, իսկ 3-ը մերժվեցին ձևաչափին չհամապատասխանելու պատճառով։Հանրային քննարկումները կկայանան 2025 թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին Ապարանի երիտասարդական կենտրոնում:Սիրով հրավիչում ենք համայնքի բնակիչներին` մասնակցելու հանրային քննարկմանը, ներկայացնելու ...
Մանրամասն |
|
12.10.25
ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՊՈՄՊԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԾԱՂԿԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Ծաղկաշեն վարչական տարածքում ավարտին են մոտենում նոր պոմպակայանի և 1.7 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները։ Այս հսկայածավալ ծրագիրը նպատակ ունի ապահովել բնակիչներին անխափան և որակյալ խմելու ջրով՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը և նվազեցնելով ջրային կորուստները։
|
|
11.10.25
ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Հոկտեմբերի 11-ը ողջ աշխարհում նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր։ Շնորհավո՜ր ձեր տոնը, հրա´շք էակներ
|
|
08.10.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Ավարտին է մոտենում համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնանորոգումը: Ասֆալտապատվում է Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից ճանապարհը, որը նորակառույց կամրջով միավորում է Բաղրամյան և Մելիքյան փողոցները։ Աշխատանքների ողջ ընթացքին մշտապես հետևել է համայնքի ղեկավարությունը՝ համայնքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ՝ ապահովելով կատարվող գործերի որակն ու արդյունավետ կազմակերպումը:
|
|
08.10.25
«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ»
|
Ապարան համայնք, որտեղ զարգացումը դառնում է իրականությունՄԱԶԾ-ի «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի երկրորդ փուլին միանալով` #Ապարանը կրկին հաստատում է՝ մեր համայնքը պատրաստ է նորարար փոփոխությունների, տնտեսական աճի և մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված քայլերի։Հայտադիմում ներկայացրած 18 համայնքներից ընտրվել են միայն 3-ը՝ #Ապարանը, Գորիսը և Նոյեմբերյանը։Սա վկայում է Ապարանի թիմի նվիրվածության, հեռատեսության և կառավարման բարձր մակարդակի մասին։Նախորդ փուլում ծրագրի շրջանակում բազմաթիվ համայնքներ հաջողությամբ իրականացրել են ենթակառուցվածքների բարելավման, բիզնես միջավայրի զարգացման և համայնքային նախաձեռնությունների խթանման ծրագրեր։ Այժմ այդ հաջող ուղին շարունակելու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |