Ապարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք՝ համաձայն աղյուսակի: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք ներկայացնում են՝ հայտ, անձնագիր, վճարում են նախավճար՝մեկնարկային գնի 50 %-ի չափով, ինչպես նաև՝ աճուրդի մասնակցության վճար՝ 10.000 ՀՀ դրամի չափով և ստանում մասնակցի վկայական: Աճուրդի օրը մասնակից անձիք վճարելով 3000 դրամ մուտքի վճար՝ աճուրդի սկսվելուց 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվում են: Աճուրդը կկայանա 2025 թ նոյեմբերի 7-ին ժամը 11.00-ին Ապարանի համայնքապետարանում: Հայտերի ընդունման և մասնակիցների գրանցման վերջին ժամկետը՝ 2025 թ նոյեմբերի 3-ին՝ ներառյալ: