Այսօր: Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 141
 

Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.11.2024 Թ. ,,ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ՚՚ N 164-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՍՏԻՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով համայնքի ղեկավարի ծանրաբեռնվածությունը՝ համայնքի 22 բնակավայրերի խնդիրները համակարգելու և օպերատիվ լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների կատարումն ապահովելու, ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի մշակման, նախապատրաստման և իրականացման հսկողությունն ավելի ուժեղացնելու համար, համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետերի դրույթների, հիմք ընդունելով ,,Ապարանի համայնքապետա-րանի աշխատակազմ՚՚ համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության 24-րդ կետի.

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1.Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում լրացուցիչ սահմանել համայնքի ղեկավարի օգնականի 1 /մեկ/ հաստիքային միավոր: Դրույքաչափը հաստատել գործող օգնականի դրույքի չափով:
2. Ապարան համայնքի ավագանու 27.11.2024 թ N 164-Ա որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner