Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածի դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի Մարզի «Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի համար «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ԲԱՆԿ փակ բաժնետիրական ընկերությունից լիզինգի միջոցով անհրաժեշտ գույք, մանկական ակտակցիոններ,խաղասարքեր և մարզասարքեր ձեռք բերելու մասին № 102-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում՝ ա) 1-ին կետը խմբագրել և ձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝ 1. Լիզինգատուի հետ Լիզինգատուի կողմից առաջարկվող/Լիզինգատուի իրավասու մարմնի կողմից որոշված պայմաններով (այդ թվում նաև՝ տոկոսադրույք, նախավարձ, տուժանք և այլն) Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանով ցանկացած տոկոսադրույքով կնքել 1.527.098.400 ( մեկ միլիարդ հինգ հարյուր քսանյոթ միլիոն իննսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով, ընդ որում՝ գումարի չափի ավելացման հնարավորությամբ՝ պայմանավորված այդ թվում նաև՝ լիզինգի առարկաների ձեռքբերման հետ կապված ծախսերի /ներառյալ՝ ձեռքբերման պայմանագրով նախատեսված ինդեքսավորման, ներմուծման, փոխադրման ու մատակարարման ծախսերի և/կամ փոխարժեքի տատանմամբ և/կամ արժութային փոխարկմամբ, մինչև 60 ամիս ժամկետով (ժամկետի հաշվարկը սկսվում է Լիզինգի պայմանագրի շրջանակում հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից) լիզինգի պայմանագիր (որոշման մեջ հիշատակվելու դեպքում, այսուհետ նաև՝ Լիզինգի պայմանագիր)՝ ապահովելով տոկոսադրույքի, նախավարձի և Լիզինգի պայմանագրով (ներառյալ՝ հավելվածներով, հանձման-ընդունման ակտով) նախատեսվելիք այլ վճարումների պատշաճ կատարումը, որի շրջանակներում Հիմնարկի կողմից մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունից Լիզինգատուն ձեռք է բերելու 848.388.400 ( ութ հարյուր քառասունութ միլիոն երեք հարյուր ութսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժեքով։ |