Այսօր: Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 140
 

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 2 միավոր 0.65 հա հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն՝ համաձայն աղյուսակի:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխվում են գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու, հետագայում դրանք փոխանակելու և /կամ/ օտարելու նպատակով:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

Աղյուսակ

 

 

հ/հ

Գտնվելու վայրը, Ծածկագիրը,

Մակերեսը/հա

առկա գործառնական նշանակությունը կամ հողատեսքը

գործառնական նշանակությունը ըստ բնակավայրի գոտեվորման հատակագծի

Փոփոխվող գործառնական նշանակությունը

Ծանոթություն

1

Ք.Ապարան

0011-0001-ից

0,35

Գյուղատնտեսական վարելահող

Բնակավայերի

բնակելի

կառուցապատում

Բնակավայերի

բնակելի

կառուցապատում

Բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով

2

ԳԵրնջատափ

0043-0001-ից

0,3

Բնակավայերի ընդհանուր օգտագործման

Բնակավայերի ընդհանուր օգտագործման

Բնակավայերի

հասարակական

կառուցապատում

Մանկապարտեզ կառուցելու նպատակով.

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner