Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 08
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

01 նոյեմբերի 2024 թվականի N 08

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի քաղաքացիներ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2024թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի համայնքապետարանի դահլիճում ՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԱՍ-ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Ապարան համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) երկրորդ  հանրային լսումները: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 041001444: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյան (էլ․փոստի հասցե՝ aka005@mail.ru, հեռ․041001444):

Մուտքն ազատ է:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner