Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 118
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒՆ/ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 65-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հավանություն տալ համայնքի սեփականություն հանդիսացող 02- 002-0011 -0001 կադաստրային ծածկագրից 0,35հա մակերեսով հողատարածքը «Ամարաս» համահայկական հասարակական կազմակերպությանը' Արցախի Հանրապետությունից բոնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու նպատակով անհատույց սեփականության իրավունքով /Նվիրաբերելոթյանը/ տրամադրելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից համայնքի սեփականություն հանդիսացող 02- 002-0011-0001 կադաստրային ծածկագրից 0,35հա մակերեսով հողատարածքը «Ամարաս» համահայկական հասարակական կազմակերպությանը նվիրաբերելուն համաձայնություն տրվելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտն ուժի մեջ տնելու պահից:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմաաված կարգով նվիրաբերության պայմանագրում ներառել նվիրաբերության պայմանագրի համար նախատեսված էական պայմանները' Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու, ծրագիրն իրականացնելու ժամկետները և ծրագիրը չիրականացվելու դեպքում, վրա հասանելիք հետևանքները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner