Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 65-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ համայնքի սեփականություն հանդիսացող 02- 002-0011 -0001 կադաստրային ծածկագրից 0,35հա մակերեսով հողատարածքը «Ամարաս» համահայկական հասարակական կազմակերպությանը' Արցախի Հանրապետությունից բոնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու նպատակով անհատույց սեփականության իրավունքով /Նվիրաբերելոթյանը/ տրամադրելուն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից համայնքի սեփականություն հանդիսացող 02- 002-0011-0001 կադաստրային ծածկագրից 0,35հա մակերեսով հողատարածքը «Ամարաս» համահայկական հասարակական կազմակերպությանը նվիրաբերելուն համաձայնություն տրվելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտն ուժի մեջ տնելու պահից: 3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմաաված կարգով նվիրաբերության պայմանագրում ներառել նվիրաբերության պայմանագրի համար նախատեսված էական պայմանները' Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու, ծրագիրն իրականացնելու ժամկետները և ծրագիրը չիրականացվելու դեպքում, վրա հասանելիք հետևանքները: |