Հիմք ընդունելով քաղաքացիներ Վալերի Գրիգորյանի 08.05.2025թ-ի թիվ 1774 և Կարինե Գրիգորյանի 05.02.2025թ-ի թիվ 601 դիմումները, համաձայն որոնց՝ Ապարանի շրջխորհդի գործկոմի 08.06.1989թ-ի նիստի թիվ 8 արձանագրության թիվ 19 կետի որոշմամբ Կարինե և Վալերիկ Գրիգորյաններին, յուրաքանչուրին, հատկացվել է 0.08 հա հողամաս, որոնք ժամանակին պետական գրանցում չստանալու պատճառով կադաստրային քարտեզներում հաշվառվել են որպես համայնքային սեփականություն և ներառվել համայնքային սեփականություն հանդիսացող 02-002-0036-0045 կադաստրային ծածակագրով 0.80041 հա հողամասի կազմում: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդված դրույթի, հիմք ընդունելով քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ուղղված համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 02-002-0036-0045 կադաստրային ծածակգրով 0,80041 հա հողամասից առանձնացված 2 միավոր 0,08-ական հա հողամասերը սեփականության իրավունքով հատկացնել քաղաքացիներ Վալերիկ Գրիգորյանին՝ 0,08 հա և Կարինե Գրիգորյանին՝ 0,08 հա՝ վերականգնելով տվյալ հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը:
2.Համայնքապետարանի աշխատակազմին՝ քաղաքացիների սեփականության իրավունքները վերականգնելու և պետական գրանցումների կատարումն ապահովել նպատակով նրանց տրամադրել համապատասխան փաստաթղթերը:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից |