Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 63-64-65-րդ հոդվածների պահանջներով, համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-38-րդ հոդվածների դրույթների, Ապարան համայնքում գործող մշակույթի կենտրոնի և գրադարանի ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, կառավարման հասանելիությունն ու վերահսկողությունն ակտիվացնելու, սպասարկման ծառայություններն ավելի նպատակային և օպերատիվ իրականացնելու նպատակով, հիմք ընդունելով միացման կարգով վերակազմակերպելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկություն.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝49.210.00438) և ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Զարզանդ Դարյանի անվան գրադարան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 49.210.00434) միացման կարգով վերակազմակերպել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 49.210.00435 ) կազմում:
2. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ:
3.Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մշակույթի կենտրոն և Ապարան համայնքի Զարզանդ Դարյանի անվան գրադարան համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտը:
4.Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոց ՀՈԱԿ և ՀՀ Արագածոտնի մարզի ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մշակույթի կենտրոն և Ապարան համայնքի Զարզանդ Դարյանի անվան գրադարան ՀՈԱԿ միացման պայմանագիրը:
5. Համայնքապետարանի աշխատակազմին՝ ձեռնարկել համապատասխան աշխատանքներ ՀՈԱԿ-ի միացման և վերակազմակերպման գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և իրականացնելու համար:
6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի _________________-ից: |