|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2025 թվականի N 65Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-015-0233-0271 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,6663 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջի, հիմք ընդունելով Արագած գյուղի բնակիչ Հովիկ Ռաֆիկի Ղևոնդյանի 13.01.2025 թ թիվ 115 դիմումը՝ իր կողմից 21.06.2010 թվականին թիվ 525 պայմանագրով 15 տարի ժամկետով Արագած գյուղի վարչական տարածքում գտնվող 02-015-0233-0271 կադաստրային ծածկագրով 0,6663 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության ժամկետի երկարաձգման մասին.
Ապարան համայնքի ավագանին որոշում է ՝ 1. Տալ համաձայնություն՝ Արագած գյուղի բնակիչ Հովիկ Ռաֆիկի Ղևոնդյանի կողմից Արագած գյուղի վարչական տարածքում գտնվող 02-015-0233-0271 կադաստային ծածկագրով 0,6663 հա հողամասի վարձակալության ժամկետը երկարաձգելու 10 տարի ժամկետով, մինչև 21.06.2035 թվականը: 2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության ժամկետը երկարաձգելիս վարձակալության պայմանագիրը շարունակում է գործել սահմանած նույն պայմաններով։ 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմին քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա։ |
Կողմ -12 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|