Հաշվի առնելով քաղաքացի Մհեր Տիգրանի Փարվանյանի 21.07.2025 N 04386 դիմումը՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ, ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող Մհեր Տիգրանի Փարվանյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելուն՝ համաձայն աղյուսակի: 2.Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նպատակային և գործառնական նշանակություները փոփոխվում են Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխանեցնելու և հասարակական շինություն կառուցելու նպատակով: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո 2026թ. հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Աղյուսակ
հ/հ
|
ծածկագիրը
|
Մակերեսը/հա
|
առկա նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը
|
Նպատակային և գործառնական նշանակությունը ըստ բնակավայրի գոտեվորման հատակագծի
|
Փոփոխվող նպատակային և գործառնական նշանակությունը
|
Ծանոթութ-յուն
|
1
|
02-002-0204-0298
|
0.15409
|
Գյուղատնտեսական արոտավայր
|
Բնակավայրերի հասարակական կառուցապատման
|
Բնակավայրերի հասարակականկառուցապատման
|
Հասարակական շինություն կառուցելու նպատակով
|
|