Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Մարիաննա Արթուրի Առաքելյանի 25.04.2024 թ դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ապարան քաղաքի Ֆ. Նանսենի փողոց 39/2 հասցեում գտնվող 0,01034 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Մարիաննա Արթուրի Առաքելյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0099-0011 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1221դրամ x 0,01034 հա = 126251.4 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |