Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 92-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացմանը Ապարան համայնքում։ 2. Համաձայնություն տալ համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու առաջարկին: |