Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 102Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 102Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԻՄՆԱՐԿ) ՀԱՄԱՐ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԼԻԶԻՆԳԱՏՈՒ) ԼԻԶԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔ, ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 25-րդ կետերի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, Ապարան համայնքի աշխատանքները պատշաճ, արդյունավետ իրականացնելու և զբոսայգիների կահավորումն ապահովելու նպատակով՝ խիստ անհրաժեշտություն է առաջացել լիզինգի միջոցով ձեռք բերել անհրաժեշտ գույք, մանկական խաղահրապարակներ և մարզասարքեր.

Ապարան համայնքի ավագանին որոշում է․

1.Լիզինգատուի հետ, Լիզինգատուի կողմից առաջարկվող/Լիզինգատուի իրավասու մարմնի կողմից որոշված պայմաններով (այդ թվում նաև՝ տոկոսադրույք, Լիզինգային վճարի նախավճար, տուժանք և այլն) Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանով, տոկոսադրույքով կնքել 776,146,200 (յոթհարյուր յոթանասունվեց միլիոն, հարյուր քառասունցեվ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով, ընդ որում՝ գումարի չափի ավելացման հնարավորությամբ պայմանավորված, այդ թվում նաև՝ լիզինգի առարկաների ձեռքբերման հետ կապված ծախսերի /ներառյալ՝ ձեռքբերման պայմանագրով նախատեսված ինդեքսավորման, ներմուծման, փոխադրման ու մատակարարման ծախսերի և/կամ փոխարժեքի տատանմամբ և/կամ արժութային փոխարկմամբ, մինչև 60 ամիս ժամկետով (ժամկետի հաշվարկը սկսվում է Լիզինգի պայմանագրի շրջանակում հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից) լիզինգի պայմանագիր (որոշման մեջ հիշատակվելու դեպքում, այսուհետ նաև՝ Լիզինգի պայմանագիր)՝ ապահովելով տոկոսադրույքի, լիզինգային վճարների, նախավճարի և Լիզինգի պայմանագրով (ներառյալ՝ հավելվածներով, հանձման-ընդունման ակտով) նախատեսվելիք այլ վճարումների պատշաճ կատարումը, որի շրջանակներում Հիմնարկի կողմից մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունից Լիզինգատուն ձեռք է բերելու 776,146,200 (յոթհարյուր յոթանասունվեց միլիոն, հարյուր քառասունցեվ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ արժեքով։
2.Կնքել/ստորագրել Լիզինգի պայմանագրի հավելվածները և (կամ) լիզինգի պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագրերը և ստորագրել վերջինիս կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխված չափին համապատասխան:
3.Երաշխավորել Ապարանի համայնքապետարանի կողմից Գույքի ձեռքբերման և պատասխանատվություն ստանձնել Լիզինգի պայմանագրի բոլոր կետերը ժամանակին կատարելու համար։
4.Հանձնարարել Հիմնարկի ղեկավար Կարեն Մերուժանի Եղիազարյանին հանդես գալ Հիմնարկի անունից Լիզինգատուի մոտ, ստորագրել/կնքել վերը նշված բոլոր պայմանագրերը նշված պայմաններով, ինչպես նաև Լիզինգատուի կողմից առաջարկած/առաջարկվող այլ պայմաններով ու տեքստով ըստ իր հայեցողության, Հիմնարկի անունից կատարել ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կլինի սույն որոշմամբ ամրագրված գործարքի իրականացման համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner