Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Հայկ Մեսրոպի Եղիազարյանի 12.12.2024թ դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ապարան քաղաքի Գ.Նժդեհի փողոց 14/5 հասցեում գտնվող 0,03486 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Հայկ Մեսրոպի Եղիազարյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0068-0008 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1877.7դրամ x 0,03486 հա = 654566.22 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |