Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 02-111-0235-0057 կադաստրային ծածկագրով հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է <<ԷՆ ԷՅ ՈՒՈԹԵՐ ԿՈՄՊԱՆԻ>> ՓԲԸ-ին և ունի ձեռքբերման նախապատվության իրավունք, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ, 67-րդ և 48-րդ հոդվածների դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով <<ԷՆ ԷՅ ՈՒՈԹԵՐ ԿՈՄՊԱՆԻ>> ՓԲԸ-ի կողմից դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Քուչակ գյուղի 3-րդ փողոց 11/3 հասցեում գտնվող 0.1991 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել <<ԷՆ ԷՅ ՈՒՈԹԵՐ ԿՈՄՊԱՆԻ>> ՓԲԸ-ին ՝ իրենց սեփականությունը հանդիսացող 02-111-0235-0052 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 792դրամ x 0,1991 հա = 157.6872 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |